Դոնալդ Թրամփն իր աշխատավարձը վերադարձնում է պետությանը

09:33   25 Մայիս 2020    196

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր աշխատավարձը միշտ վերադարձրել է պետությանը:

«Ես իմ 400-450 հազար դոլար տարեկան աշխատավարձը վերադարձրել ու վերադարձնում եմ կառավարությանը: Վերջին անգամ այդ գումարը հատկացրել եմ Առողջապահության նախարարությանը, կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով: Ինձ համար դա մեծ պատիվ է»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանին հայտնել էր, որ Թրամփը 100 հազար դոլար է տվել Առողջապահության նախարարությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները