Հայտնի է, թե երբ կավարտվի կորոնավիրուսային համավարակը

17:41   25 Մայիս 2020    269

Սինգապուրի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ աշխարհը կորոնավիրուսային համավարակից կարող է ազատվել արդեն այս տարվա դեկտեմբերին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է ամերիկյան New York Post պարբերականը։

Միացյալ Նահանգները, ընդ որում, կկարողանա հաղթահարել համավարակը արդեն սեպտեմբերի վերջին։ Գիտնականները նման կանխատեսումներ անելիս օգտվել են մաթեմատիկական մոդելավորման մեթոդը, հասկանալու համար, թե ինչպես է ընթանալու համավարակի տարածումը, ինչպիսին է հիվանդացողների եւ ապաքինվողների թվային դինամիկան։

Սինգապուրցի գիտնականներն այդուհանդերձ գտնում են, որ իրենց կանխատեսումը կարող է լինել սխալական եւ չի կարելի այն 100 տոկոսանոց ճշմարտություն որպես ընդունել։ Հետեւաբար նաեւ խորհուրդ չեն տվել իրենց կանխատեսման վրա հիմնվելով ավելորդ լավատեսություն ունենալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինգապուր  


Վերնագիրի այլ պիտակները