Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

11:48   25 Մայիս 2020    169

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ` stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 731 դեպք:

Երկրում ապաքինվել է 526 մարդ: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3076 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 326-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները