ԱՄՆ-ը փակում է մուտքը վերջերս Բրազիլիա այցելած արտասահմանցիների համար

12:05   25 Մայիս 2020    178

Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքինանին լրագրողներին հաղորդել է, որ Միացյալ Նահանգները, կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, արգելել է այն քաղաքացիների մուտքը երկիր, որոնք վերջերս Բրազիլիա են այցելել։

Համապատասխան հրամանը ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեր երկրի քաղաքացիներին պաշտպանելու համար նախագահը կասեցրել է այն օտարերկրացիների մուտքը, որոնք Բրազիլիայում են գտնվել 14 օրվա ընթացքում, նախքան ԱՄՆ մուտքի թույլտվություն ստանալու դիմում ներկայացնելը», – ասել է նա, հավելելով, որ այս միջոցը թույլ կտա կանխել կորոնավիրուսի վարակի նոր աղբյուրները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները