Մոնտենեգրոն հայտնել է կորոնավիրուսը հաղթահարելու մասին

12:14   25 Մայիս 2020    193

Մոնտենեգրոյի հանրային առողջության ինստիտուտը հայտարարել է, որ 68 օր շարունակ կորոնավիրուսի դեմ պայքարից հետո երկիրն ազատվել է վարակի տարածումից և դարձել առաջին եվրոպական երկիրը, որին հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսը, գրում է montenegro-news.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ վարակման առաջին ակտիվ դեպքերը գրանցվել էին մարտի 17-ին։ Համաճարակը հաղթահարելու մասին հայտարարությունից առաջ լաբորատորիաներում ստուգվել է մոտ 140 թեստ. դրանցից որևէ մեկը կորոնավիրուսի դրական պատասխան չի տվել։ Նշվում է, որ Մոնտենեգրոն Եվրոպայի վերջին երկիրն էր, որտեղ համավարակը տարածվել է:

Երկրի Հանրային առողջության ինստիտուտի տնօրեն Բոբաբ Մուգոշայի խոսքով՝ եթե մինչև հունիսի 2-ը կորոնավիրուսի որևէ դեպք չհաստատվի, ապա պաշտոնապես կհաստատվի, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի համաճարակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոնտենեգրո  


Վերնագիրի այլ պիտակները