Կիևում ցուցարարները հավաքվել են Զելենսկու պատուհանի տակ

16:09   25 Մայիս 2020    242

Կիևում ցույց է տեղի ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքականության դեմ:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարները հավաքվել են նախագահի տան պատուհանների տակ, երգել են Ուկրաինայի հիմնը, քաղաքական կարգախոսեր հնչեցրել:

Ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը քաղաքի կենտրոնում: Ընդհանուր առմամբ, ցույցը խաղաղ է անցել:

Օրեր առաջ Վլադիմիր Զելենսկին պաշտոնավարման 1-ամյակի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նախագահության մեկ ժամկետի ընթացքում չի հասցնի իրագործել բոլոր խոստումները, ուստի՝ մտածում է երկրորդ ժամկետի մասին: Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Զելենսկին հավաստացնում էր, որ միայն մեկ ժամկետ է նախագահելու:



Hayatsk.info

Հեշթեգներ: Կիև  


Վերնագիրի այլ պիտակները