Իսպանիայում հաղորդիչները կվերահսկեն լողափերում հանգստացողների թիվը

18:21   25 Մայիս 2020    248

Իսպանիայի իշխանությունները կարող են մինչեւ չորս ժամ սահմանափակել լողափերում հանգստացողների ժամանակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս քայլը կկրճատի ծովի մոտ միաժամանակ գտնվող քաղաքացիների թիվը եւ կնվազեցնի կորոնավիրուսով վարակման հավանականությունը:

Հանգստացողների թվին հետեւել կօգնեն հատուկ հաղորդիչները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Sun-ը: Դրանք կտեղադրվեն լապտերասյուների վրա եւ կկարողանան ֆիքսել ծովին մոտեցող քաղաքացիներին:

Սմարթֆոնում հատուկ հավելվածի միջոցով սարքը նաեւ կտեղեկացնի, թե որ լողափերն են ամենաշատը ծանրաբեռնված, որպեսզի հանգստացողները կարողանան արագորեն փոխել պլանները եւ հետո գնալ լողալու:

Առաջին հաղորդիչները կտեղադրվեն Ֆուենհիրոլա առողջարանային քաղաքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները