Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 21245-ի

19:15   25 Մայիս 2020    238

Ուկրաինայում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 259 նոր դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 21245-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է Ուկրաինայի առողջապահության նախարարության Facebook-ում հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հաստատված դեպքերից 623-ը մահացու ելքով է, ապաքինվել է 7234 հիվանդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները