Պուտինը հավանության է արժանացրել ԱՊՀ երկրների նոր պայմանգրի նախագիծը ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին

20:49   25 Մայիս 2020    229

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է համարում ԱՊՀ երկրների պայմանագրի բարձրագույն մակարդակով ստորագրումը հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացման) դիմակայելու, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման մասին:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնոկան պորտալում հրապարակված հրամանագրում:

«Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը հանցավոր եկամուտների օրինականացմանը (լվացման) դիմակայելու, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման մասին ԱՊՀ անդամ երկրների պայմանագրի ստորագրման վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները