ԵՄ-ն պետք է «ավելի հուսալի ռազմավարություն» մշակի Չինաստանի հանդեպ

22:26   25 Մայիս 2020    260

ԵՄ-ն պետք է «ավելի հուսալի ռազմավարություն» մշակի Չինաստանի հանդեպ՝ այն նշանների ֆոնին, որ Ասիան փորձում է փոխարինել Միացյալ Նահանգներին՝ որպես համաշխարհային իշխանության կենտրոն։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոզեպ Բորելը՝ նշելով, որ «վերլուծաբաններն արդեն վաղուց են խոսում ամերիկյան համակարգի վերջի եւ ասիական դարաշրջանի գալու մասին»։ «Դա այժմ տեղի է ունենում մեր աչքի առջեւ»,- ասել է նա, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքերով՝ համավարակը կարող է դիտարկվել որպես արեւմուտքից արեւելքին իշխանության փոխանցման շրջադարձային պահ՝ կապված «կողմի ընտրության նպատակով» ԵՄ-ի վրա ճնշումը մեծացնելու հետ։

Նա նշել է, որ ԵՄ-ն «պետք է հետեւի սեփական շահերին ու արժեքներին եւ խուսափի նրանից, որ իրեն կողմերից մեկն օգտագործի»։ Թեեւ Չինաստանի աճը «տպավորիչ է», Բրյուսելի եւ Պեկինի այժմյան հարաբերությունները միշտ չէ, որ հիմնված են վստահության, թափանցիկության եւ փոխադարձության վրա, կարծում է նա։

Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն միայն այն դեպքում ունի հնարավորություն, եթե Չինաստանի հետ գործ ունենա «կոլեկտիվ ձեւաչափով»՝ նշելով, որ աշնանը կայանալիք ԵՄ-Չինաստան գագաթաժողովը կարող է դա անելու հնարավորություն դառնալ։ «Մեզ պետք է ավելի հուսալի ռազմավարություն Չինաստանի հանդեպ, որը նաեւ պահանջում է հարաբերությունների բարելավում դեմոկրատական Ասիայի մնացած մասի հետ»,- հավելել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները