ԱՀԿ-ն ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ողջ աշխարհում

22:44   25 Մայիս 2020    406

Աշխարհը գտնվում է «Քովիդ-19» կորոնավիրուսի առաջին ալիքի մեջտեղում, կա հիվանդության երկրորդ գագաթնակետին հասնելու վտանգ, բայց ոչ երկրորդ ալիքին:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ արտակարգ բուժական ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը:

«Ներկայում մենք երկրորդ ալիքում չենք, այլ հիվանդության առաջին ալիքի մեջտեղում … Յուրաքանչյուր երկրում վարակված մարդկանց իրական թիվը դեռ հարաբերականորեն ցածր է: Եվ երբ խոսում ենք հիվանդության երկրորդ ալիքի մասին դասական իմաստով, միշտ նկատի ունենք, որ առաջին ալիքն արդեն ինքնաբերաբար նվազում է, այնուհետև ամիսներ անց սկսում է հիվանդության երկրորդ ալիքը»,- մեկնաբանել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ դա կարող է իրական լինել այսօր որոշ երկրների համար, սակայն համաշխարհային մասշտաբով առաջին ալիքը դեռ չի ավարտվել:

«Մենք պետք է հասկանանք, որ հիվանդությունը կարող է վեր ցատկել ցանկացած պահի: Այժմ չենք կարող եզրակացություն անել, որ եթե հիվանդությունը ներկա պահին նվազի, ապա մենք մի քանի ամիս կունենանք հաջորդ ալիքին պատրաստվելու համար»,- հավելել է Ռայանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները