Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստովանել է, որ իր տեսողությունը վատթարացել է կորոնավիրուսի պատճառով

10:08   26 Մայիս 2020    204

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսից հետո իր տեսողությունը վատացել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես հասկանում եմ, որ երկար տարիների ընթացքումառաջին անգամ ստիպված եմ ակնոց կրել: Կարծում եմ՝ դա շատ իրատեսական է, որ [վատթարացած] տեսողությունը կարող է կորոնավիրուսի հետ կապված խնդիր լինել»,- ասել է վարչապետը երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում:

Ապրիլին կորոնավիրուսի պատճառով նա մեկ շաբաթ անցկացրել էր ինֆեկցիոն հիվանդանոցում, այդ թվում մի քանի օր՝ վերակենդանացման բաժանմունքում: Ջոնսոնն այս խոստովանությունն արել է՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նա տրամաբանական է համարում է երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսին իր ամենամոտ խորհրդական Դոմինիկ Քամինգսի բացատրությունը, ով վերջերս է առողջացել կորոնավիրուսից:

Ավելի վաղ լրատվամիջոցները պարզել էին, որ նա խախտել է կարանտինը եւ ավելի քան 400 կմ հեռվացել է Լոնդոնից՝ Դուրհամի հարևանությամբ գտնվող իր հոր ֆերմայում կնոջ եւ հինգ տարեկան երեխայի հետ մեկուսանալու համար: Ավելին, Դարհեմում գտնվելու ընթացքում Քամինգսը կնոջ եւ որդու հետ ուղեւորվել է Բառնարդ ամրոցի տարածք, ուր ֆերմայից ավտոմեքենայով հասնելու համար մոտ կես ժամ է պահանջվում:

Քամինգսը պատմել էր, որ այս կերպ նա որոշել էր ստուգել, ​​արդյոք հիվանդությունից հետո իր տեսողությունը վերականգնվել է եւ արդյոք նա կարող է մեքենա վարել դեպի Լոնդոն երկար ուղեւորության ժամանակ: Ըստ Ջոնսոնի օգնականի՝ ամրոցի շրջակայք հասնելուն պես նա հասկացել է, որ դեռ վատ է տեսնում եւ վերադարձել է ֆերմա: Աչքի զննման նման մեթոդի չդիմելու մասին նախազգուշացրել է Անգլիայի եւ Ուելսի ոստիկանության ֆեդերացիայի նախագահ Ջոն Ափթերը: «Եթե ձեզ լավ չեք զգում, իսկ ձեր տեսողությունը կարող է խախտված լինել, ավտոմեքենա մի վարեք՝ ստուգելու համար՝ կարող եք արդյոք ավտոմեքենա վարել: Դա խելացի քայլ չէ»,- գրել էր նա իրTwitter-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները