Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի բուժման համար փորձարկվող դեղամիջոցի արդյունավետության մասին

10:44   26 Մայիս 2020    212

Հակավիրուսային «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը արդյունավետություն է ցույց տվել կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման եզրակացության են եկել ԱՄՆ Ալերիգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են MedicalXpress ամսագրում:

Մասնագետները գիտափորձ են կատարել կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 մարդկանց մասնակցությամբ: Կամավորների խմբերից մեկին պլացեբո են տվել, մյուսին 10 օրվա ընթացքում ներարկել են «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը:

Առաջին դեպքում նկատվել են 12 տոկոս մահվան ելքով դեպքեր, մինչդեռ երկրորդի պարագայում՝ 7 տոկոս: Ինչպես ուսումնասիրությունը ցույց է տվել, «Ռեմդեսիվիրը» նաև կրճատել է «Քովիդ-19»-ով հիվանդների ապաքինման ժամանակահատվածը՝ միջինում հասցնելով 4 օրվա:

Գիտնականները նշում են, որ իրենց աշխատանքը նախնական բնույթ է կրել և միանշանակ արդյունքներ ստանալու համար հավելյալ ուսումնասիրություններ են անհրաժեշտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները