Ռուսական ավիաընկերությունը նոր սահմանափակումներ է մտցրել ուղևորների համար

11:06   26 Մայիս 2020    207

Ռուսական «Utair» ավիաընկերությունը նոր սահմանափակումներ է մտցրել ուղևորների համար՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Ura.ru»-ին:

Գործակալության տեղեկություններով, ուղևորներին կթույլատրվի օդանավ բարձրանալ միայն կորոնավիրուսի բացասական արդյունքով թեստի դեպքում: Հակավիրուսային միջոցառումներ իրականացնելու համար ընկերությունը պատրաստ է կատարել լրացուցիչ ծախսեր:

Նշվում է, որ ուղևորների թեստավորումն ապահովելու է ավիաընկերությունը, որպեսզի նրանք թեստավորվեն թռիչքից առաջ և համոզվեն, որ վարակված չեն: Հակառակ դեպքում նրանց կհրաժարվեն սպասարկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Utair  


Վերնագիրի այլ պիտակները