Նոր Զելանդիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել

11:54   26 Մայիս 2020    244

Մայիսի 26-ին Նոր Զելանդիայի հարավ-արեւմտյան ափին 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Էպիկենտրոնը գտնվում էր Լեւին քաղաքից 30 կմ հեռավորության վրա, որում մոտ 20 հազար մարդ է ապրում: Օջախը գտնվում էր 33 կմ խորության վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի երկրաֆիզիկական ծառայությունը:

Նշենք, որ սա արդեն երկրորդ երկրաշարժն է մեկ շաբաթվա ընթացքում: Նախորդը՝ 5.9 բալ ուժգնություն, տեղի էր ունեցել մայիսի 25-ի առավոտյան: Էպիկենտրոնը գտնվում էր մոտավորապես նույն կետում: Ստորգետնյա ցնցումները խուճապ էին առաջացրել Ուելինգթոն քաղաքում (մայրաքաղաք). գրասենյակներում եւ տներում մարդիկ թաքնվել էին սեղանների տակ:

Նոր Զելանդիան սեյսմապես ակտիվ գոտում է գտնվում: 2010 եւ 2011 թվականներին երկու խոշոր երկրաշարժ ավերել էր հարավային Քրայսթչերչ կղզին, մահացել էր 185 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները