Մայք Պոմպեոն շնորհավորել է Վրաստանին Անկախության օրվա կապակցությամբ

12:15   26 Մայիս 2020    247

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Վրաստանին Անկախության օրվա կապակցությամբ՝ գրում է ekhokavkaza.com-ը:

«Միացյալ Նահանգներն ու Վրաստանը ունեն ամուր ռազմավարական գործընկերություն՝ հիմնված ընդհանուր արժեքների և ազատության, անկախության և միասնության խոր սիրո վրա: Միացյալ Նահանգները շարունակում է հաստատապես հավատարիմ մնալ Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և մենք աջակցում ենք վրաց ժողովրդի հստակ ընտրությանը՝ հօգուտ եվրաատլանտյան ինտեգրման:

Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Վրաստանի ներդրումները` ուղղված իր պաշտպանական հնարավորությունները բարձրացնելուն և միջազգային անվտանգությանը, այդ թվում` ՆԱՏՕ-ի առաքելությանը Աֆղանստանում: Վրացի զինվորները ծառայել են քաջաբար, և մենք հարգում ենք վրացիներին, որոնք այդքան զոհողությունների են գնացել՝ հանուն համաշխարհային խաղաղության և անվտանգության:

Մենք ակնկալում ենք առավել խորացնել մեր երկկողմ հարաբերությունները, քանի որ Վրաստանը իրականացնում է բարեփոխումներ, որոնք ամրապնդում են իր ժողովրդավարական գործընթացները և անկախ դատական համակարգի կողմից ապահովվող օրենքի գերակայությունը: Մենք խստորեն սատարում ենք Վրաստանի տնտեսական զարգացմանը և COVID-19 համաճարակից դուրս գալու ջանքերին: Նման ճգնաժամային ժամանակներում մենք պետք է հիշենք ամերիկյան և վրացի ժողովուրդների միջև բարեկամության իրական խորությունն ու արժեքը », – ասել է Պոմպեոն իր շնորհավորական ուղերձում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները