ԱՄՆ-ն Չինաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին 1200 հոգանոց ծովային հետևազոր կուղարկի Ավստրալիա

12:34   26 Մայիս 2020    275

ԱՄՆ-ն Չինաստանի հետ կորոնավիրուսային համավարակի շուրջ ստեղծված լարվածության մեծացման ֆոնին առաջիկա շաբաթներին 1200 հոգանոց ծովային հետևազոր կուղարկի Ավստրալիա, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ հիմնական ուժերն ավստրալական Դարվին քաղաք կժամանեն հունիսի սկզբին։

Նշվում է, որ հետևազորի տեղափոխումը Դարվին դեռևս մարտին պետք է իրականացվեր, սակայն կորոնավիրուսով վարակվելու վտանգից խուսափելու համար հետաձգվել էր ամերիկյան և ավստրալական կառվարությունների կողմից։

Հայտնի է, որ զորքերն Ավստրալիա ժամանելուն պես պետք է 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմում մնան, կարանտինից առաջ և հետո վիրուսի առկայությունը ստուգող թեստ հանձնեն և հետագայում էլ խստագույնս հետևեն հիգիենայի կանոններին։

Նախատեսվում է, որ ամերիկյան ուժերն ավստրալական զորքերի հետ Դարվինում մինչև սեպտեմբեր պաշտպանական զորավարժություններ կիրականացնեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները