Ճապոնացի մանկաբույժները կոչ են արել դադարեցնել փոքրիկների համար բժշկական դիմակների օգտագործումը

15:38   26 Մայիս 2020    239

Ճապոնիայի մանկաբույժների ասոցիացիան նախազգուշացրել է ծնողներին երկու տարեկանից ցածր երեխաների համար դիմակներ կրելու վտանգների մասին՝ գրում է mk.ru-ն:

«Դիմակները կարող են դժվարացնել շնչառությունը, քանի որ փոքրիկներն ունեն նեղ օդուղիներ», – բացատրում են բժիշկները: Ասոցիացիան կոչ է անում ձեռնպահ մնալ երկու տարեկանից ցածր երեխաների համար դիմակներ օգտագործելուց:

Նշվում է, որ մինչ օրս երեխաների շրջանում կորոնավիրուսների շատ քիչ դեպքեր են արձանագրվել, որոնց մեծ մասը վարակվել է ընտանիքի անդամներից: Ճապոնացի բժիշկները նշում են, որ վարակվածության բռնկումներ գրեթե չեն եղել դպրոցներում կամ մանկապարտեզներում:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի օրը երկրում արտակարգ դրությունը չեղարկելու որոշում է կայացրել, քանի որ կորոնավիրուսային վարակի դեպքերի քանակը սկսել է նվազել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները