Մարկ Ռյուտեն կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով չի կարողացել այցելել մահացող մորը

17:14   26 Մայիս 2020    221

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կորոնավիրուսի համավարակի ֆոնին ծերանոցներ այցելելու սահմանափակումների պատճառով չի կարողացել այցելել մահացող մորը, գրում է The Guardian-ը՝ վարչապետի գրասենյակին հղումով:

«Վարչապետը հետևել է բոլոր պահանջներին»,-AFP գործակալությանն ասել է Ռյուտեի մամուլի քարտուղարը։

Ռյուտեն մայիսի 13-ին հայտնել էր 96-ամյա մոր՝ Միկե Ռյուտե-Դիլինգի մահվան մասին՝ ասելով, որ «բացի մեծ վշտից և հաճելի հիշողություններից, ինքն ու իր ընտանիքը երախտապարտ են այդքան երկար ժամանակ նրա հետ անցկացնելու հնարավորության համար»։

Հայտնի է, որ Նիդեռլանդների վարչապետի մոր մահվան պատճառը կորոնավիրուսային վարակը չի եղել։

Նիդեռլանդների իշխանությունները վերջին օրերին թուլացրել են սահմանափակումները․ երկուշաբթի օրվանից կթույլատրվի որոշ ծերանոցներում անհատական այցելություններ կատարել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիդեռլանդ  


Վերնագիրի այլ պիտակները