ՆԱՍԱ-ն պատմել է Crew Dragon-ի փորձարկման նախապատրաստական աշխատանքների մասին

17:56   26 Մայիս 2020    241

Ամերիկյան արտադրության Crew Dragon տիեզերանավի՝ չորեքշաբթի ծրագրված փորձնական մեկնարկի նախապատրաստումն ընթանում է ժամանակացույցին համապատասխան, բոլոր թիմերը պատրաստ են մեկնարկին:

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՆԱՍԱ-ի օդաչուավոր թռիչքների ծրագրի ղեկավար Քեթրին Լոյդերսը, գրում է ria.ru-ն։

«Այսօր մենք նախաթռիչքային վերլուծություն ենք անցկացրել, բոլոր թիմերը պատրաստ են մեկնարկին, մենք շարունակում ենք գնալ մեր առաքելության իրականացման ուղղությամբ»,- ասել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ մայիսի 22-ին Falcon 9 հրթիռակրի շարժիչների ստատիկ փորձարկումը հաջող է անցել, իսկ մեկնարկի գլխավոր փորձը հաջորդ օրը «անցել է՝ գրաֆիկից առաջ անցնելով»:

«Մենք շարունակում ենք զգուշություն պահպանել, որպեսզի ամեն ինչ անցնի ինչպես հարկն է», - հավելել է Լոյդերսը:

Crew Dragon տիեզերանավի առաջին փորձնական գործարկումը տեղի կունենա մայիսի 27-ին՝ Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից: Փորձարկումն իրականացնելու են ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Դագ Հերլին և Բոբ Բենքենը: Գործարկումը կդառնա 2011 թվականին «Սփեյս Շաթլ» ծրագրի ավարտից հետո ամերիկյան տիեզերանավի առաջին օդաչուավոր մեկնարկը:

Սեփական օդաչուավոր թռիչքների վերսկսման համար ՆԱՍԱ-ն պայմանագրեր է կնքել ամերիկյան SpaceX և Boeing մասնավոր ընկերությունների հետ, որոնք ստեղծում են Crew Dragon և Starliner տիեզերանավերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները