Ճապոնիայում կորոնավիրուսի ֆոնին որոշում է կայացվել յուրաքանչյուր բնակչի 930 դոլար վճարել

18:16   26 Մայիս 2020    262

Ճապոնիայում կորոնավիրուսի ֆոնին որոշում է կայացվել յուրաքանչյուր բնակչի 930 դոլար վճարել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Ճապոնիայի հաղորդակցությունների եւ վարչական գործերի նախարար Սանայե Տակայիտին:

Նրա խոսքով՝ նպաստների վճարումը սկսվել է երկրի 1388 շրջաններում:

Ապրիլի վերջին Ճապոնիայում հաստատվել է 237 մլրդ դոլարի չափով հավելյալ բյուջեն՝ կորոնավիրուսի պայմաններում երկրի տնտեսության աջակցության նպատակով:

Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում կորոնավիրուսիով վարակվածների թիվը գերազանցում է 17,3 հազարը, մահացել է ավելի քան 860 մարդ, ապաքինվել է 14 հազարը:

Կառավարությունը մայիսի 14-ին հայտնել է սահմանափակումների վաղաժամ չեղարկման մասին 47 պրեֆեկտուրաներից 39-ում: Դրանից մեկ շաբաթ անց սահմանափակումները չեղարկվել են նաեւ Կիոտոյում, Օսակայում եւ Հյոգոյում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները