Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը Ռուսաստանում կկայանա հունիսի 24-ին

19:19   26 Մայիս 2020    260

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հաղթանակի շքերթը տեղի կունենա հունիսի 24-ին:

Ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, երկրի ղեկավարը հրամայել է սկսել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի նախապատրաստությունը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և այլ քաղաքներում։

«Մենք դա կանենք հունիսի 24-ին, այն օրը, երբ 1945 թվականին տեղի ունեցավ հաղթողների լեգենդար պատմական շքերթը, երբ Կարմիր հրապարակով անցան մարտիկները, ովքեր մարտնչեցին Մոսկվայի մոտ և պաշտպանեցին Լենինգրադը, ովքեր կռվում էին Ստալինգրադի մոտ, ազատագրեցին Եվրոպան, գրոհեցին Բեռլինը»,- ասվում է Պուտինի հրամանում։

Պուտինը Շոյգուին հանձնարարել է բացառել շքերթի մասնակիցների առողջության համար ցանկացած ռիսկ: Ռուսաստանի ղեկավարը, սակայն, չի հստակեցրել՝ շքերթն անց է կացվելու հանդիսատեսի մասնակցությամբ, թե ոչ։

Պուտինն առաջարկել է հուլիսի 26-ին՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օրն անցկացնել նաև «Անմահ գնդի» երթը։


Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները