«Գազպրոմ»-ը Վրաստանի համար գազի գինն իջեցրել է 15 տոկոսով

19:59   26 Մայիս 2020    202

Վրաստանը երկարաձգել է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ պայմանագիրը:

Փաստաթղթի բովանդակությունը դեռևս անհայտ է, սակայն երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան մի դետալ է բացահայտել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է rustavi2.ge կայքը:

Նախարարի խոսքով՝ ռուսական ընկերության հետ նոր պայմանները նախատեսում են սակագնի նվազում:

Սակագնի նվազման մասին հստակ թվեր չկան, բայց Թուրնավան հայտարարել է, որ խոսքը շուրջ 15% նվազման մասին է:

«Հաշվի առնելով այս ուժեղացված մրցակցությունը և այն փաստը, որ նավթի համաշխարհային գներն անկում են ապրում՝ «Գազպրոմի» հետ պայմանագրի ներկայիս վերանայումը, որն արդեն ուժի մեջ է մտել, նպաստում է գնի իջեցմանը:

Առևտրային գաղտնիքների հետ կապված ես թվեր չեմ հրապարակի, բայց կարող եմ ասել, որ խոսքը գնի շուրջ 15% նվազման մասին է: Այսօր այս շուկան լիովին մրցունակ է, և առևտրային ոլորտում գներն աստիճանաբար անկում են ապրում»,-եզրափակել է իր խոսքը Վրաստանի էկոնոմիկայի նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գազպրոմ  


Վերնագիրի այլ պիտակները