Թաիլանդում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել են մինչեւ հունիսի 30-ը

20:08   26 Մայիս 2020    227

Թաիլանդում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել են մինչեւ հունիսի 30-ը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին որոշում է կայացվել նախարարների կաբինետի նիստի ժամանակ, հաղորդում է NBT հեռուստաալիքը:

Նախարարների կաբինետը խոստովանել է ԱԴ ռեժիմը երկարաձգելու անհրաժեշտությունը: Այն սահմանվել էր մարտի 26-ին: Որոշումը կապված է համաշխարհային ոչ կայուն համաճարակաբանական վիճակի եւ կորոնավիրուսի բռնկման հնարավոր երկրորդ ալիքի հետ:

Թաիլանդում գրանցվել է վարակման 3045, մահվան 57 դեպք, ապաքինվել է 2929 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները