Մոսկվան հիստերիա չի բարձրացնի, եթե ԱՄՆ-ն դուրս գա «Բաց երկնքի մասին» համաձայնագրից. Լավրով

20:54   26 Մայիս 2020    211

Մոսկվան չի պատրաստվում հիստերիա բարձրացնել «Բաց երկնքի մասին» համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու հետևանքով, այլ կվերլուծի ստեղծված իրավիճակը:

Ինչպես հայտնում է Kp-ն, նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ի՞նչ կլինի հետագայում: Մենք ոչ մի հիստերիա չենք բարձրացնի: Առավելագույնս կշռադատված կմոտենանք այս իրավիճակի վերլուծությանը՝ հենվելով, նախ և առաջ, մեր ազգային հետաքրքրությունների և մեր դաշնակիցների հետաքրքրությունների վրա»,- հայտարարել է Լավրովը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել էր «Բաց երկնքի մասին» համաձայնագրից դուրս գալու իր որոշումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները