Ճապոնիայում սկսել են յուրաքանչյուր բնակչին 930 դոլար վճարելու գործընթացը

21:26   26 Մայիս 2020    232

Ճապոնիայի իշխանությունները սկսել են յուրաքանչյուր քաղաքացուն վճարել 100 հազար իենի (շուրջ 930 ԱՄՆ դոլարի) չափով` կորոնավիրուսով պայմանավորված:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է հաղորդակցության ու ադմինիստրատիվ հարցերով նախարար Սաննաե Տակաիտին:

Ապրիլի վերջին Ճապոնիայում հաստատվել էր հավելյալ բյուջե 25.6 տրիլիոն իենի (237 մլրդ ԱՄՆ դոլարի) չափով, որի նպատակն էր աջակցել տնտեսությանը համավարակի պայմաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները