Իրաքցի ուժայինները հայտնել է ԴԱԻՇ տեղի առաջնորդին վերացնելու մասին

21:39   26 Մայիս 2020    234

Իրաքի հակաահաբեկչական ծառայությունը հայտարարել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման իրաքյան մասնաճյուղի առաջնորդին վերացնելու մասին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրաքյան աղբյուրին, Իրաքում ԴԱԻՇ -ի առաջնորդ Մուաթազ ալ-Ջաբուրին ոչնչացվել է երկրի հակաահաբեկչական ծառայության ուժերի իրականացրած գործողության արդյունքում: Ուժայինների տվյալներով՝ ալ-Ջաբուրին նաև ԴԱԻՇ -ի պարագլխի օգնականն էր:

Իրաքյան ազգային հետախուզությունն անցյալ չորեքշաբթի հայտնել էր ԴԱԻՇ -ի՝ սպանված պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հավանական իրավահաջորդներից մեկի՝ Աբդուլլահ Քարդաշի ձերբակալության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները