Պոզները նախազգուշացնում է ԱՄՆ-ին քաղաքացիական պատերազմի մասին

21:46   26 Մայիս 2020    240

Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները «Яндекс-эфире»-ում «Պարզապես բարդույթի մասին» շոուի ժամանակ, հաղորդավար Սոֆիկո Շևարդնաձեի հետ հարցազրույցում հայտարարել է, որ մտահոգված է Միացյալ Նահանգներում տիրող քաղաքական իրավիճակով:

Ըստ Պոզների՝ երկիրը իսկապես մասնատված է:

«Այսինքն, կարելի է ասել, որ ԱՄՆ-ն քաղաքացիական պատերազմի շեմին է», - ասել է Պոզները՝ բացատրելով, որ նման տարանջատումը հիշեցնում է Հյուսիսի և Հարավի միջև պատերազմների ժամանակները և կապված է բնակչության տրամագծորեն հակառակ քաղաքական հայացքների հետ:

Հիշելով Ամերիկայում իր կյանքի տարիները՝ Պոզներն ընդգծել է, որ այդ ժամանակ երկիրն այդքան էլ մասնատված չէր:

Միևնույն ժամանակ, Պոզները կասկած չունի, որ ԱՄՆ-Չինաստան դիմակայությունում անպայման կհաղթանակի Չինաստանը՝ իր հզոր զենքի և կարգապահության շնորհիվ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոզներ  


Վերնագիրի այլ պիտակները