Արեւի լույսը ոչնչացնում է SARS-CoV-2 վիրուսը․ հետազոտություն

09:58   27 Մայիս 2020    248

Ելնելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մասնագետների ուսումնասիրությունից՝ արեւի լույսը ոչ միայն օգտակար վիտամին D-ի աղբյուր է:

Վիրուսը ոչնչացնելու արեւի ազդեցության տեւողությունը կախված է աշխարհագրական լայնությունից եւ օրվա ժամից: Հյուսիսային լայնության 40 աստիճանում կեսօրին, այսինքն դրա համար բարենպաստ միջավայրում վիրուսը գրեթե ամբողջությամբ ապաակտիվանում է 15 րոպեի ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ SARS-CoV-2-ը՝ COVID-19 առաջացնող վիրուսը, պլաստիկի եւ պողպատի վրա մնում է երեք օր, իսկ ստվարաթղթի վրա՝ 24 ժամ, եւ որ եղանակային պայմանները առանձնապես չեն ազդում տարածման վրա, եւ որ պաթոգենը կարելի է ապաակտիվացնել այն կես ժամով տաքացնելով մինչեւ 56°C կամ հինգ րոպե տաքացնելով մինչեւ 79°C։

ԱՄՆ կենսաբանական պաշտպանության վերլուծության եւ հակազդման ազգային կենտրոնի գիտնականները SARS-CoV-2-ի ուսումնասիրության արդյունքում եկել են նոր եզրակացությունների՝ արեւի լույսը զգալիորեն նվազեցնում է վիրուսի փոխանցումը արեւի ուղիղ ճառագայթների տակ գտնվող օբյեկտների միջոցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները