Թրամփը Twitter-ին մեղադրել է ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններին միջամտության մեջ

10:26   27 Մայիս 2020    219

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ է մեղադրել այն բանից հետո, երբ նրա որոշ գրառումների համար հայտնվել են նշումներ ոչ հավաստի տեղեկության մասին:

«Twitter-ը հիմա միջամտում է 2020 թվականի նախագահական ընտրություններին: Նրանք ասում են, որ փոստով քվեարկության մասին իմ հայտարարությունը, որը կարող է հանգեցնել զանգվածային կոռուպցիայի եւ կեղծումների, սխալ է՝ հենվելով տեղեկությունների ստուգման վրա, որ կատարել են CNN-ի եւ Washington Post-ի ֆեյք լուրերով: Twitter-ն ամբողջությամբ ճնշում է խոսքի ազատությունը, եւ ես, որպես նախագահ, թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա»,- Twitter-ում գրել է ամերիկացի առաջնորդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ նախագահը կիրակի Twitter-ում գրել էր, որ փոստով քվեարկություն կազմակերպելով՝ դեմոկրատները փորձում են պայմաններ ստեղծել ընտրություններում մեքենայությունների համար: Ամերիկացի առաջնորդի պնդմամբ՝ իր քաղաքական ընդդիմախոսները հույս ունեն օգտվել կորոնավիրուսից՝ «խարդախության նպատակով որպես պատրվակ»: Թրամփի թվիթը նշվել է հատուկ նշանով, որը ընթերցողներին զգուշացնում է, որ գրառման մեջ պարունակվող տեղեկությունը կարող է հավաստի չլինել եւ լրացուցիչ ստուգման կարիք ունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները