Բրիտանիայում մ․թ․ա․ 5-րդ դարի մարդու ուղեղի պահպանված բջիջներ են հայտնաբերել

11:03   27 Մայիս 2020    167

Գիտնականները Մեծ Բրիտանիայում այժմյան Հեսլինգթոն գյուղից ոչ հեռու մարդու գլխուղեղի մասեր են հայտնաբերել։

Ինչպես ցույց է տվել ածխածնի թվագրումը, միջին տարիքի մարդը մահացել է մ.թ.ա. 673-ից 482 թվականների միջեւ: Գիտնականները, ուսումնասիրելով հայտնաբերված մնացորդները, ենթադրել են, որ այդ մարդը մահացել է ողնաշարի կոտրվածքից, որը սովորաբար ստանում են կախաղանի հետեւանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներկայում անհնար է ասել, թե ով է սպանել, եւ ինչու է նա մահացել: Ենթադրյալ պահապատժից անմիջապես հետո տղամարդուն գլուխը կտրել եւ նետել են մանրահատիկ նստվածքով փոսի մեջ: Նրա ուղեղը պահպանվել է դարեր անց, եւ մասնագետները ուշադիր ուսումնասիրել են մոխրագույն նյութի սպիտակուցները:

Ուղեղը կարող է գերազանց պահպանվել բջջային մակարդակում`պահպանելով կապերը նեյրոնների եւ դրանց մարմինների բարդ կառուցվածքում, ինչը չի կարելի ասել մարդու այլ օրգանների մեծ մասի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները