Կորոնավիրուսի համավարակը Եվրոպայում խորացրել է ֆինանսական խոցելիությունը՝ առաջացնելով նոր ճգնաժամերի սպառնալիք

11:45   27 Մայիս 2020    366

Կորոնավիրուսի համավարակը Եվրոպայում խորացրել է ֆիսական խոցելիությունը՝ առաջացնելով ապագայում նոր ճգնաժամերի սպառնալիք՝ պարտքի մակարդակի աճի եւ բանկերի խնդիրների ֆոնին, հայտնել է Եվրոպական կենտրոնական բանկը։

Եվրոգոտու տնտեսությունը, ինչպես սպասվում է, այս տարի կկրճատվի մոտ 10%-ով, եւ կառավարությունները մի շարք միջոցառումներ են ընդունել, որպեսզի սահմանափակեն վնասը, սակայն կան ավելի երկարաժամկետ հետեւանքներ, եւ որոշ երկրներ կարող են դժվարություններ ունենալ պարտքերի մարման հետ կապված, ինչը մեծացնում է եվրոգոտուց նրանց դուրս գալու ռիսկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պարտքի բարձր մակարդակով ընկերությունները նույնպես կարող են գլուխ չհանել, այն դեպքում երբ բանկերի ծայրահեղ ցածր եկամտաբերությունը եւ անշարժ գույքի շուկայի կարգավորման աճող ռիսկը նպաստում են հնարավոր խնդիրների առաջացմանը, ասվում է ֆինանսական կայունության մասին ԵԿԲ-ի զեկույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները