YouTube-ում հայտնվել է քնի հիշեցման գործառույթ

13:16   27 Մայիս 2020    196

YouTube-ում հայտնվել է նոր գործառույթ, որն օգտատերերին կուղարկի քնելու:

Նոր գործառույթը կաշխատի հետաձգված զարթուցիչի սկզբունքով: Դրա օգնությամբ կարելի է սահմանել այն ժամանակը, երբ ցանկանում եք, որ ծրագիրը հիշեցնի անջատել տեսանյութը և գնալ քնելու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քնի հիշեցման ժամանակը կարելի է հետաձգել մինչև տեսանյութի դիտման ավարտը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները