Ճապոնիան կարգելի կառավարության հետ կապված կառույցներում չինական սարքերի գնումը

13:47   27 Մայիս 2020    198

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են խստացնել հեռահաղորդակցային եւ էլեկտրոնային սարքավորումների գնումներին ներկայացվող պահանջները այն կազմակերպությունների համար, որոնք կապված են կառավարության հետ, կամ նրանց, որոնք աշխատում են քաղաքացիների անձնական տվյալներով:

Նոր պահանջներն առնչվում են ոչ միայն գնումների գներին, այլ նաեւ համակարգիչների, կապի սարքերի անվտանգությանը: Դրանք առաջին հերթին պետք է կայուն լինեն անհատական տեղեկություններ հափշտակելու նպատակով կիբեռհարձակումների հանդեպ: Նշվում է, որ նոր կանոնները կիրառվելու են հունիսից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները