ԱՄՆ-ում կրիան ընկել է ընթացող մեքենայի վրա և մխրճվել դիմապակու մեջ

18:14   27 Մայիս 2020    161

ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում կրիան ընկել է ընթացող մեքենայի վրա և մխրճվել դիմապակու մեջ։

Աղբյուրը նշում է, որ Լաթոնյա Լարկ անունով կինը եղբոր հետ վերևից իրենց ուղղությամբ ընկնող ինչ-որ իր են նկատել, որից հետո կինը դանդաղեցրել է մեքենայի ընթացքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մի քանի վայրկյան անց կրիան հայտնվել է նրանց դիմապակու վրա, իսկ ուղևորի տեղում նստած տղան հասցրել է ձեռքերով փակել դեմքը՝ վնասվածքներից խուսափելու համար։ Վարորդն էլ, իր հերթին, կարողացել է ճիշտ կողմնորոշվել դժվարին այդ իրավիճակում և խուսափել ճանապարհային պատահարից։

Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները կրիային դուրս են բերել ապակու միջից ու հիվանդանոց հասցրել, սակայն մի շարք լուրջ վնասվածքների հետևանքով կրիայի կյանքը փրկել չի հաջողվել։

Լարկի խոսքով՝ շատ հնարավոր է, որ իր դիմացի մեքենան է առաջինը հարվածել կենդանուն, և միայն դրանից հետո է կրիան հայտնվել իր մեքենայի ապակու վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները