երկրպագուներին զարմացրել է Բրեդ Փիթի «թափթփված» տեսքը

18:55   27 Մայիս 2020    180

Երկրպագուներին զարմացրել է հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի «թափթփված» տեսքը: Բրեդ Փիթին Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում նկատել են երկար վարսերով և թափթփված հագուստով․ դերասանն, ինչպես երևում է, ինքնամեկուսացումից հետո չի կտրել վարսերը։

Պապարացիները 56-ամյա դերասանին նկատել են Մալիբու քաղաքի փողոցում՝ իր ընկերոջ՝ Red Hot Chili Peppers խմբի բասիստ Մայքլ Բելզարիի հետ: «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի աստղը կրել է կանաչ վերնահագուստ և «ճղճղված» ջինս, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նա չափազանց ծեր է նման երկար մազերի համար»,- գրել է օգտատերերից մեկը։

«Ասես անօթևան լինի»,- գրել է մյուսը:

Ընդ որում, շատ օգտատերեր պաշտպանել են Փիթին՝ ասելով, որ նա, անկախ ամեն ինչից, հիանալի տեսք ունի։

«Բրեդը լավ տեսք ունի՝ անկախ ամեն ինչից»,- գրել են որոշ օգտատերեր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները