Ֆրանսիայում ոստիկանները հատուկ գործողության շրջանակում շփոթել են աջն ու ձախը և կոտրել տարեց զույգի բնակարանի դուռը՝ ահաբեկելով նրանց

19:16   27 Մայիս 2020    187

Ֆրանսիական Լիմոժ քաղաքում ոստիկաններն ահաբեկչության համար կասկածվող անձին ձերբակալելու հատուկ գործողության շրջանակում շփոթել են աջն ու ձախը և կոտրել տարեց զույգի բնակարանի դուռը:

«Միջանցքով ձախ գնալու փոխարեն՝ ուժայիններն աջ են գնացել: Առաջին հարկում ապրող երկու բնակիչներն առավոտյան ժամը 6-ին արթնացել են այս կոպիտ և սարսափելի ներխուժումից»,-գրում է պորտալը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տարեց զույգի դստեր խոսքով՝ իր «մայրը, արթնանալով, ննջասենյակում երկու զինված ոստիկանի է տեսել, որոնք լապտերն ուղղել էին իրենց վրա»:

Ոստիկանները հարցրել են կնոջը, թե որտեղ է գտնվում նրա որդին, սակայն կինը պատասխանել է, որ որդի չունի:

Դրանից հետո ոստիկանները հասկացել են, որ շփոթել են բնակարանը: Ավելի ուշ տարեց զույգի հետ կապվել է հատուկ գործողության ղեկավարը, ներողություն խնդրել և խոստացել, որ ներխուժումից ստացված վնասը կփոխհատուցվի:

Չնայած անզգուշությանը՝ ոստիկաններին ի վերջո հաջողվել է ձերբակալել կասկածյալին: Նա եղել է 36-ամյա տղամարդ, որը հարձակում էր պատրաստում սինագոգի վրա: Նրա տանը գտնվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր և սառը զենք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները