Տնտեսության արագ վերականգնման հույսերի ֆոնին ոսկին երկու շաբաթվա նվազագույն նիշին է

19:42   27 Մայիս 2020    191

Ոսկին էժանացել է մինչեւ երկու շաբաթվա նվազագույն նիշ, քանի որ տնտեսության արագ վերականգնման հույսերն աջակցել են առավել ռիսկային ակտիվները, սակայն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տարաձայնությունների շուրջ մտավախությունները սահմանափակել են նվազումը:

Ոսկու ընթացիկ գինը նվազել է 0,32 տոկոսով՝ հասնելով մինչեւ տրոյական ունցիայի դիմաց 1.705,79 դոլարի:

«Անչափ կարեւոր է, որ ոսկու գները մնան 1.700 դոլարից բարձր: Այլապես, եթե գների փոփոխությունը շարունակվի, սպեկուլյատիվ ներդրողներն ավելի շուտ կլքեն այս նավը եւ կմեծացնեն գների վրա ճնշումը»,- ասել է Commerzbank-ի վերլուծաբան Օյգեն Վայնբերգը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները