Դանիան բացել է սահմանները համավարակի պատճառով բաժանված զույգերի համար

19:53   27 Մայիս 2020    201

Դանիայի իշխանությունները թուլացրել են վերահսկողությունը սկանդինավյան այլ երկրների եւ Գերմանիայի հետ սահմաններին, որպեսզի հակառակ կողմերում ապրող եւ կորոնավիրուսի համավարակի պատճառով բաժանված սիրահարները կարողանան կրկին հանդիպել:

Ճիշտ է, նրանք նախ պետք է ապացուցեն, որ հարաբերությունների մեջ են եղել առնվազն վեց ամիս: Ապացույց կարող են լինել համատեղ լուսանկարները կամ նամակագրությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նրանք կարող են լուսանկար կամ սիրային նամակ բերել»,- DR ալիքով հայտարարել է փոխոստիկանապետ Ալան Դալագեր Կլաուզենը: «Ես հասկանում եմ, որ դրանք շատ ինտիմ բաներ են, բայց անձին ներս թողնելու կամ չթողնելու մասին որոշումը կայացնում է ոստիկանության աշխաակիցը»,- հավելել է նա:

Սա արդեն վրդովմունք է առաջացրել պատգամավորների շրջանում: Նրանք կարծում են, որ սահմանված պահանջը ներխուժում է անձնական կյանք: «Ես երբեւէ չեմ լսել մի երկրի մասին, որտեղ մուտքը զույգի ինտիմ տեքստեր կամ լուսանկարներ ներկայացնել է պահանջում: Մենք սիրահարներին թույլ ենք տվել մուտք գործել երկիր, սակայն չենք չեղարկել անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը»,- հայտարարել է Սոցիալ-լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Քրիստիան Հեգաարդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները