Հնդկաստանում դժոխային շոգ է սկսվել

20:05   27 Մայիս 2020    211

Հնդկաստանում օդի ջերմաստիճանը տեղ-տեղ հասնում է 50°C-ի, իսկ մայրաքաղաքը ամենաշոգ մայիսն է ապրում վերջին 20 տարիների ընթացքում։

Շոգ եղանակը վտանգ է ներկայացնում աշխարհում բնակչության թվով երկրորդ երկրի համար, եւ ՄԱԿ-ը այս շաբաթ նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը մեծացրել է սրա հետ կապված առողջական ռիսկերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հնդկական օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ հյուսիսային Ռաջաստհան նահանգում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է 50°C-ի, եղանակը ամենաշոգն է եղել դիտարկումների պատմության ողջ ընթացքում։

Մայրաքաղաք Նյու Դելիի որոշ հատվածներ 18 տարվա ընթացքում ամենաշոգ օրն են գրանցել մայիսին, երբ ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 47,6°C։

Այս տարի դեռեւս չի գրանցվել շոգից մահվան որեւէ դեպք, սակայն անցյալ տարի շոգի պատճառով մահացել է 3500 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները