Բրիտանիան հակավիրուսային ռեմդեսիվիրը կօգտագործի COVID-19-ով որոշ հիվանդների բուժման համար

20:35   27 Մայիս 2020    222

Մեծ Բրիտանիան Gilead Sciences-ի հետ համագործակցության շրջանակներում հակավիրուսային ռեմդիսիվիր դեղամիջոցը կօգտագործի COVID-19-ով որոշ հիվանդների բուժման համար, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Գործակալության տվյալներով՝ ամբողջ աշխարհում կլինիկական փորձարկումներից ստացված վաղ տվյալները ցույց են տվել, որ դեղամիջոցը կարող է չորս օրով կրճատել COVID-19-ով հիվանդների վերականգնման ժամանակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այժմ, երբ մենք անցնում ենք այս աննախադեպ ժամանակահատվածը, մենք պետք է լինենք բժշկության նորագույն ձեռքբերումների առաջնագծում լինենք, միեւնույն ժամանակ, հիվանդների անվտանգությունը պետք է մեր առաջնահերթությունը մնա»,- ասել է առողջապահության կրտսեր նախարար Ջեյմս Բետելը:

«Մենք կշարունակենք հետեւել ռեմդեսիվիրի կլինիկական փորձարկումների հաջողությանն ամբողջ երկրում՝ բրիտանացի հիվանդների համար լավագույն արդյունքներն ապահովելու համար»: Կառավարության հայտնել է, որ դեղամիջոցի բաշխումը կորոշվի նրանով, թե որտեղ այն առավել օգուտ կբերի, բայց չի հստակեցրել, թե քանի հիվանդ է բուժում ստանալու այս սխեմայի շրջանակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները