Ֆրանսիայում մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը հանրային տրանսպորտում պաշտպանիչ դիմակ կրելը պարտադիր կլինի

20:58   27 Մայիս 2020    188

Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը հանրային տրանսպորտում պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր կլինի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ֆրանսիայի իշխանությունները, հանրային տրանսպորտում դիմակ կրելը մայիսի 11-ից պարտադիր է դարձել, ուստի այս կանոնի խախտման համար 135 եվրոյի չափով տուգանք է սահմանված, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախարարը հայտարարել է, որ հանրային տրանսպորտում «խիստ կանոններ» են գործում, ուղևորներն ախտահանիչ նյութերից են օգտվում, գետնին հատուկ նշումներ են արված, որպեսզի մարդիկ կարողանան հետևել սոցիալական հեռավորությանը։

«Կարծում եմ, որ մինչև բուժման մեթոդ կամ պատվաստանյութ չլինի, հանրային տրանսպորտում դիմակ կրելը, անխոս, պարտադիր կլինի»,- հայտարարել է Բորնը։

Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված ինքնամեկուսացման ռեժիմը երկու ամիս է տևել, այս ընթացքում բոլոր խանութները, բացի մթերայիններից, փակ են եղել։ Մայիսի 11-ից երկիրը սկսել է թուլացնել սահմանափակումները, իրենց աշխատանքն են վերսկսել դպրոցները, գեղեցկության սրահները, խանութները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները