Քադիրովը մեկնաբանել է իր հիվանդության մասին լուրերը

21:52   27 Մայիս 2020    330

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն առաջին անգամ մեկնաբանել է իր հիվանդության մասին լուրերը՝ հայտարարելով, որ ինքն «ամբողջովին առողջ մարդ է»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ օրեր առաջ տեղեկություն էր հայտնվել լրատվամիջոցներում, որի համաձայն՝ Քադիրովը գտնում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:

«Եթե նույնիսկ ես հիվանդացած լինեի, ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ վարակվում են
կորոնավիրուսով, տասնյակ հազարները մահացել են, ես, ինչ է, մարդ չե՞մ: Իրավունք չունե՞մ հիվանդանալու: Իրավունք չունե՞մ կաթիլային ստանալ և բարձրացնել իմունիտետս, հեմոգլոբինը: Ես ամբողջավին առողջ մարդ եմ»,- հայտարարել է Քադիրովը իր օգնական Ահմեդ Դուդաևի ինստագրամյան էջում հեռարձակված ուղիղ միացման ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները