Հայտնի է դարձել տարվա ամենատարածված սմարթֆոնը

22:24   27 Մայիս 2020    230

Այս տարվա առաջին եռամսյակում iPhone 11-ը դարձել է ամենատարածված սմարթֆոնն աշխարհում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մեջբերելով Omdia պորտալի տվյալները, 2020 թվականի առաջին երեք ամսում Apple-ը 19.5 մլն iPhone 11 է մատակարարել, որը մոտ 6 մլն-ով ավելին է, քան XR մոդելի մատակարարումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

«Apple-ին հաջողվել է գտնել հավասարակշռությունը iPhone 11-ի գնի և արդյունավետության միջև»,- գրում է պորտալը:

Երկրորդ տեղում է հայտնվել Samsung Galaxy A51 մոդելը՝ 6.8 մլն մատակարարումներով, իսկ առաջատար եռյակը եզրափակել է Xiaomi-ի Redmi Note 8 սմարթֆոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները