Միդլթոնը ցասման մեջ է ընկել Մարքլի թագավորական լիազորություններից հրաժարվելու պատճառով

22:47   27 Մայիս 2020    266

Քեյթ Միդլթոնն իրեն «հոգնած և թակարդում հայտնված» է զգում այն ​​բանից հետո, երբ արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվեցին թագավորական լիազորություններից, և նա ստիպված էր ստանձնել նրանց պարտականությունների մի մաս:

Քեյթ Միդլթոնի ընկերուհիներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, պնդում է, որ Քեմբրիջի դքսուհին «ցասման մեջ է ընկել մշտական գերծանրաբեռնվածության պատճառով»: «Իհարկե, նա ժպտում է և ամեն անգամ հագնվում է ինչպես հարկն է, բայց այդ ամենը նրան պետք չէ»,- պնդել է աղբյուրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նա աշխատում է ինչպես ընկերության գլխավոր տնօրենը, որն անընդհատ ուղևորվում է գործուղումների, բայց արձակուրդ վերցնելու կամ անձնական հարցերով զբաղվելու հնարավորություն չունի»,- հավելել է արքայազն Ուիլյամի կնոջ ընկերուհին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները