Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը կարագացնի ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ կապիտալային, առեւտրային եւ տեխնոլոգիական պատերազմը

09:46   28 Մայիս 2020    201

Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը կարագացնի Միացյալ նահանգների եւ Չինաստանի միջեւ կապիտալային, առեւտրային եւ տեխնոլոգիական պատերազմը։

Crossborder Capital-ի գլխավոր տնօրեն Մայքլ Հաուելը նախազգուշացրել է, որ երկու երկրների միջեւ առեւտրային գործարքի առաջին փուլը սպառնալիքի տակ է, եւ կարող է նույնիսկ հայտնվել նոր մարտադաշտ՝ կապիտալի ներդրման, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Կարծում եմ, որ լարվածությունն աճում է ոչ միայն առեւտրային պատերազմներում, այլեւ կապիտալի պատերազմներում․ մենք գտնվում ենք մի աշխարհում, որտեղ կապիտալային պատերազմները կարեւոր են»,CNBC-ին տված հարցազրույցում ասել է նա՝ նշելով, որ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում շուկան հեղեղվել է «շատ լիկվիդայնությամբ»։

Ամբողջ աշխարհի կառավարությունները եւ կենտրոնական բանկերը գործի են դրել աննախադեպ խթանիչ փաթեթներ`փորձելով զսպել համավարակի տնտեսական ցնցումները: Նախագահ Դոնալդ Թրամփը մարտին հավանության է արժանացրել 2 տրիլիոն դոլարի օգնության մասին օրինագիծը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները