Instagram-ը ներկայացրել է նոր գործիքներ, որոնք թույլ են տալիս մարդկանց տեսանյութերով փող աշխատել

11:38   28 Մայիս 2020    209

Instagram-ը ներկայացրել է նոր գործիքներ, որոնք թույլ են տալիս մարդկանց իրենց հրապարակած տեսանյութերով փող աշխատե։

Instagram-ը, որը նպաստում է համագործակցությանը ձեռնարկությունների եւ հանրահայտ օգտատերերի միջեւ, որոնց վճարում են իրենց հաշիվներում ապրանքների գովազդման համար, կսկսի թույլատրել այդ օգտատերերից ոմանց «նշաններ» վաճառել իրենց երկրպագուներին՝ իրական ժամանակում տեսանյութի հեռարձակման ժամանակ։ Հավելվածը նաեւ գովազդ կցուցադրի IGTV-ում, որից եկամտի 55%-ը կուղղվի տեսահոլովակները ստեղծողներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նոր գործիքները փորձարկող օգտատերերի թվում են՝ Ավանի Գրեգը, Էյթան Բերնաթը եւ Սալիս Ռոուզը՝ ծագող աստղեր, որոնք իրենց հետեւորդների մեծ մասին գրավել են սոցիալական TikTok տեսանյութերով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները