ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթի դաժան սպանությունից հետո «քաոսային» անկարգություններ են սկսվել

11:44   28 Մայիս 2020    243

Ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ոստիկանության աշխատակցի կողմից սևամորթ իրավախախտի դաժան սպանության դեպքի հետ կապված բողոքի ցույցերի ընթացքում նախօրեին սպանության դեպք է գրանցվել։

Աղբյուրը մանրամասնում է, որ բողոքի ցույցերը չորեշքաբթի գիշերը քաոսի են վերածվել, դրա մասնակիցները դուրս են քաղաքի փողոցներ, ներխուժել են խանութներ ու անկարգություններ արել։ Սպանության հիմնական վարկածի համաձայն՝ ցույցի մասնակիցը ներխուժել է գրավատուն, իսկ դրա տերն էլ, կարծելով, թե նա գող է, կրակ է բացել վերջինիս վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մինեապոլիս շրջանի գլխավոր ոստիկան Ջոն Էլդերի խոսքով՝ բժիշկներն ամեն բան արել են տղամարդու կյանքը փրկելու համար, սակայն դա հնարավոր չի եղել։ Ոստիկանությունը դեռևս հետաքննություն է իրականացնում դեպքի մանրամասները բացահայտելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները