Տնտեսության վերականգնման լավատեսության ֆոնին ոսկին էժանացել է մինչեւ երեք շաբաթվա նվազագույն

11:53   28 Մայիս 2020    211

Ոսկին շարունակում է վաճառվել «կարմիր գոտում», իսկ դրա արժեքը սակարկությունների ժամանակ տնտեսության վերականգնման շուրջ լավատեսության աճի ֆոնին իջել է մինչեւ երեք շանաթվա նվազագույն, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Նյույորքյան Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը նվազել է 0,52 տոկոսով կամ 8,8 դոլարով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1696,8 դոլարի: Արծաթի հուլիսյան ֆյուչերսը նվազել է 0,47 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 17,512 դոլարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակարկությունների ժամանակ ոսկու գինն իջել է ունցիայի դիմաց մինչեւ 1685 դոլար, ինչը մայիսի 7-ից սկսած նվազագույն նիշն է: Կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամից հետո տնտեսության վերականգնման հույսերի աճի ֆոնին ներդրողներն ավելի հակված են ռիսկային ակտիվների ձեռքբերմանը:

Ընդ որում՝ վերլուծաբանները կարծում են, որ ոսկու արժեքը կարող է պահպանվել աշխարհաքաղաքական լարվածությամբ, չնայած այն շուկայում այդպես էլ լուրջ մտավախություններ չի առաջացրել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի գիշերը խոստացել էր երկու օրից հայտարարել միջոցառումների մասին, որոնք ԱՄՆ-ն նախատեսում է ընդունել Չինաստանի դեմ՝ ի պատասխան Հոնկոնգի նկատմամբ Չինաստանի իշխանությունների գործողությունների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները