ԱՄՆ-ը և Բրիտանիան կոչ են արել Չինաստանին կատարել Հոնկոնգի հետ կապված պարտավորությունները

17:47   28 Մայիս 2020    229

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան կոչ են արել ՉԺՀ-ին կատարել բրիտանական նախկին գաղութի՝ Հոնկոնգի հետ կապված պարտավորությունները, հաղորդել է ԱՄՆ պետդեպարտամենը պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի միջև կայացած հեռախոսազրույցից հետո:

Պետդեպարտամենտը հաղորդել է նաև, որ Պոմպեոն և Ռաաբը կոչ են արել միջազգային հանրությանը «պատասխանել Պեկինի կողմից Հոնկոնգի ինքնավարության մշտական ոտնահարմանը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պոմպեոն հաղորդել է, որ տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին, որ Հոնկոնգն այլևս ինքնավարություն չունի ՉԺՀ-ից, ինչը նախատեսվում էր 1997 թ.-ին Մեծ Բրիտանիայից Չինաստանի իշխանություններին տարածքը հանձնելու դեպքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները